Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթեց Ֆարերյան կղզիներին
Հայաստանի մինչև 16 տարեկանների ֆուտբոլի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիներին ՈՒԵՖԱ-ի Մինչև 16 տարեկանների Զարգացման Գավաթի երկրորդ տուրում՝ Մալթայում:
54-րդ րոպեին միակ գոլը խփեց Տիգրան Օհանյանը (Ավան ակադեմիա):
Հայաստանի հավաքականի կազմը.
-
Նարեկ Նազարեթյան, 15. Կոլին Մալինս, 4. Տիգրան Օհանյան (ավագ), 16. Սերյոժա Պետրոսյան, 18. Արտեմ Հակոբյան, 10. Կիրիլ Եդիգարյան, 13. Արմեն Ասատրյան, 9. Արսեն Առաքելյան, 7. Արմեն Կազարյան, 8. Սերգեյ Առաքելյան, 11. Մհեր Հարությունյան:
Երկու տուրից հետո Մալթայի մինչև 16 տարեկանների հավաքականը առաջատար է մրցաշարային աղյուսակում՝ 6 միավորով: Հայաստանը երկրորդ տեղում է՝ 3 միավորով: Ֆարերյան կղզիները ունեն 2 միավոր, իսկ Ջիբրալթարը՝ 1 միավոր:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1