«Ուրարտուն» Դուբայում կայացած առաջին ստուգողական խաղում պարտվեց «Ակրոնին»
«Ուրարտուն» Դուբայում ուսումնամարզական հավաքի շրջանակում անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը՝ Ռուսաստանի «Ակրոն» ակումբի դեմ։ Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ «Ակրոնի» օգտին։ Գոլերի հեղինակ դարձան Բակաևն ու Ջուրասովիչը։
Հայկական թիմի կազմում խաղադաշտ դուրս եկան բազմաթիվ նորեկներ, ինչպես նաև երկու փորձաշրջան անցնող խաղացողներ։
Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» զգալիորեն լավ հանդես եկավ, հատկապես առանձնացավ բրազիլացի Բրունո Միշելը։ Նիկոլաս Կալուկյանը նույնպես լավ մտավ խաղի մեջ, հաճախ հաղթում էր պայքարներում և ակտիվ մասնակցում էր բարձր պրեսինգին։ Հիշեցնենք, որ 21-ամյա ամերիկահայ հարձակվողը փորձաշրջան է անցնում «Ուրարտուում»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0