Եվրոպայի Լիգայի և Կոնֆերենցիաների Լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները
Փետրվարի 21-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ Եվրոպայի Լիգայի և Կոնֆերենցիաների Լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Սահմանվեցին այն զույգերը, որոնք կշարունակեն պայքարը հեղինակավոր եվրոպական տիտղոսների համար։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական «Լեգիայի» կազմում կմրցի նորվեգական «Մոլդեի» հետ։ Հաղթանակի դեպքում նրա թիմը կարող է քառորդ եզրափակչում հանդիպել «Չելսիի» հետ, ինչը լուրջ փորձություն կլինի Վարշավայի ակումբի համար։
1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները
Եվրոպայի Լիգա
- ԱԶ Ալկմար – Տոտենհեմ
- Այաքս – Այնտրախտ Ֆրանկֆուրտ
- Բուդյո/Գլիմտ – Օլիմպիակոս
- Վիկտորիա Պլզեն – Լացիո
- Ֆեներբախչե – Ռեյնջերս
- Ռոմա – Ատլետիկ Բիլբաո
- ՖԿՍԲ – Լիոն
- Ռեալ Սոսյեդադ – Մանչեսթեր Յունայթեդ
Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումները կկայանան մարտի 6-ին և 13-ին։
Կոնֆերենցիաների Լիգա
- Ռեալ Բետիս – Վիտորիա Գիմարայնշ
- Յագելլոնիա – Սերկլ Բրյուգե
- Ցելյե – Լուգանո
- Պանաթինայկոս – Ֆիորենտինա
- Կոպենհագեն – Չելսի
- Մոլդե – Լեգիա Վարշավա
- Պաֆոս – Յուրգորդեն
- Բորաց – Ռապիդ Վիեննա
Կոնֆերենցիաների Լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումները կկայանան մարտի 6-ին և 13-ին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0