«Ալաշկերտ» ՖԱ-ի դիրքորոշումը ՀՖՖ առաջարկների վերաբերյալ
«Ալաշկերտ» ՖԱ-ն դեմ է առաջարկված «Ա» և «Բ» տարբերակներին, քանի որ կարծում է, որ հայկական ֆուտբոլի զարգացման ռազմավարությունը պետք է հիմնվի ոչ թե Պրեմիեր լիգայի թիմերի թվի կրճատման, այլ ընդլայնման վրա։ Ապագա տարիներին ակումբները պետք է ձգտեն լիգայի կազմը հասցնել 12 թիմի, ինչը կնպաստի ավելի մրցակցային և հետաքրքիր առաջնության ձևավորմանը։
ԲԿՄԱ-ի կարգավիճակի պահպանում
«Ալաշկերտ» ՖԱ-ն անհրաժեշտ է համարում ԲԿՄԱ ակումբի ներկայիս կարգավիճակի պահպանումը՝ առանց որևէ փոփոխության։
Վիճելի հարցերի քննարկման ձևաչափ
Ակումբը աջակցում է կարևոր որոշումների և վիճելի հարցերի քննարկման առաջարկվող մեխանիզմին, որը նախատեսում է «Ալաշկերտ» ՖԱ-ի ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող քննարկումներին։ Այս ձևաչափը հնարավորություն կտա հաշվի առնել բոլոր կողմերի շահերը և ընդունել առավել օպտիմալ որոշումներ՝ հայկական ֆուտբոլի զարգացման համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0