SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

ՉԼ կիսաեզրափակիչ․ GDS-ն ներկայացնում է «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպման հավանական կազմերը


ՉԼ կիսաեզրափակիչ․ GDS-ն ներկայացնում է «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպման հավանական կազմերը
Ֆուտբոլ 💬 Comment

Այս երեկո Միլանի լեգենդար «Սան Սիրո» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումը «Ինտերի» և «Բարսելոնայի» միջև։ Իտալական Gazzetta dello Sport-ը հրապարակել է թիմերի հնարավոր մեկնարկային կազմերը։

Գլխավոր անակնկալը Լաուտարո Մարտինեսի հայտնվելն է մեկնարկային կազմում։ Չնայած նրան սպասվում էր մոտ երեքշաբաթյա բացակայություն վնասվածքի պատճառով, արգենտինացի հարձակվողը պատրաստ է դաշտ դուրս գալ։

Вероятные составы на матч Интер - Барселона

«Ինտերի» կազմում միակ բացակա ֆուտբոլիստը Բենժամեն Պավարն է, ով նույնպես վնասվածք ունի։ Մնացած խաղացողները՝ Տյուրամը, Բաստոնին, Չալհանօղլուն և Մխիթարյանը, հասանելի են Սիմոնե Ինձագիի համար։

«Բարսելոնան» ունի զգալի կորուստներ․ հայտացուցակում չեն հայտնվել աջ պաշտպաններ Ժյուլ Կունդեն ու Ալեխանդրո Բալդեն, դարպասապահ Մարկ-Անդրե տեր Ստեգենը, ինչպես նաև Մարկ Կասադոն, Պաբլո Տոռեն ու Մարկ Բեռնալը։ Բայց հայտացուցակում կլինի Ռոբերտ Լևանդովսկին, ով ապաքինվել է վնասվածքից և, ամենայն հավանականությամբ, խաղը կսկսի պահեստայինների նստարանից։

Առաջին հանդիպումն ավարտվել էր գոլառատ ոչ-ոքիով՝ 3։3։ Եզրափակիչ դուրս գալու ճակատագիրը կորոշվի այսօր՝ մայիսի 6-ին, Միլանում։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00։

Մարզադաշտ՝ Ջուզեպպե Մեացցա, Միլան
Եղանակ՝ անձրև, +15°C
Դատավոր՝ Շիմոն Մարչինյակ (Լեհաստան)


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։