Սահմանվել են Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև հանդիպումների ժամանակն ու վայրը
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականները 2025 թվականի մարտին կխաղան միմյանց դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլում։ Երկխաղյա դիմակայության հաղթողը կտեղափոխվի B դիվիզիոն հաջորդ մրցաշրջանի համար, իսկ պարտվողը կմնա C դիվիզիոնում։
ՈւԵՖԱ-ն հաստատել է հանդիպումների մեկնարկի ժամանակներն ու անցկացման վայրերը։ Առաջին խաղը կկայանա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը՝ Թբիլիսիում՝ «Դինամո» Բորիս Փայչաձեի անվան մարզադաշտում։
Խաղերի մեկնարկի ճշգրիտ ժամանակը (Երևանի ժամանակով).
Մարտի 20, 21:00 | Հայաստան — Վրաստան | Երևան
Մարտի 23, 21:00 | Վրաստան — Հայաստան | Թբիլիսի
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0