SofaScore-ի պաշտոնական էջը համեմատել է Տիգրան Բարսեղյանին Արյեն Ռոբենի հետ
Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ, որտեղ բրատիսլավյան «Սլովանը» հանդիպելու է մյունխենյան «Բավարիայի» հետ, SofaScore պորտալը ներկայացրել է հայազգի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի տպավորիչ վիճակագրությունը։
Հայ ֆուտբոլիստը զբաղեցնում է երկրորդ տեղը եվրոպական թոփ-5 լիգաներից դուրս հանդես եկող խաղացողների մեջ միջին գնահատականով՝ զիջելով միայն լիսաբոնյան «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշին։
«Այս մրցաշրջանը դարձել է անմոռանալի Սլովակիայի չեմպիոնի՝ բրատիսլավյան «Սլովանի» և նրանց գլխավոր հարձակվող Տիգրան Բարսեղյանի համար։
Մրցաշրջանի հենց սկզբում Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալը 2024/25 մրցաշրջանը դարձրել է պայծառ և հիշարժան դեռևս դրա փաստացի մեկնարկից առաջ։ Մի քանի ամիս անց Բարսեղյանը արդեն համարվում է Եվրոպայում թոփ-5 լիգաներից դուրս հանդես եկող երկրորդ ամենաբարձր գնահատված խաղացողը։
Խաղերի թվին հավասար գոլային մասնակցություններով Սլովակիայի առաջնությունում՝ թվում է՝ ոչ ոք չի կարող կանգնեցնել արագաշարժ աջ եզրայինին և նրա Ռոբենի ոճով ֆիրմային անցումները՝ ձախ ոտքով եզրափակելով», – գրում է SofaScore-ը։
Չորեքշաբթի Բարսեղյանը կհանդիպի «Բավարիայի» դեմ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 8-րդ տուրի շրջանակներում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0