SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնապես. «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է


Պաշտոնապես. «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի Սուպերգավաթի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը այսօր չի կայանա։ Խաղը տեղափոխվել է այլ օր՝ Երևանում տեղացած առատ ձյան պատճառով։

Հանրապետական մարզադաշտի կոմունալ ծառայություններն ամբողջ օրը փորձել են դաշտը բերել խաղարկային վիճակի, սակայն ուժեղ ձյունը հաշված րոպեների ընթացքում կրկին ծածկել է դաշտը։

«Տեղեկացնում ենք, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղը չի կայանա։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Հանրապետական մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցներն արել են ամեն ինչ, որպեսզի մարզադաշտը համապատասխան տեսք ունենա, սակայն ուժեղ ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հանդիպումն անհնար է դարձել», – հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Pyunik Ararat-Armenia


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։