Նորբերտո Բալեկյանը մասնակցել է մրցաշրջանի առաջին խաղին Արգենտինայում
Արգենտինական Պրիմերայի առաջին տուրում Նորբերտո Բալեկյանի ակումբը՝ «Խիմնասիա»-ն, արտագնա խաղում 0-3 հաշվով պարտվեց «Ինստիտուտո»-ին։ Հայաստանի հավաքականի հարձակվողը սկսեց խաղը մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Բալեկյանը հանդիպման ընթացքում խաղաց հարձակման երկու եզրերում, բայց առավել նկատելի էր պաշտպանական գործողություններում։
Նորբերտո Բրիասկոյի վիճակագրությունը հանդիպմանը՝
- Խաղացած րոպեներ՝ 90+։
- Հարվածներ՝ 2։
- Ակնհայտ գոլային պահ՝ 1։
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 10 (77%)։
- Կենտրոնումներ՝ 1-ից 1։
- Հաղթած մենապայքարներ՝ 5-ից 6։
- Գնդակներ գլխով՝ 2-ից 1։
- Արժանացած խախտումներ՝ 2։
- Խլումներ՝ 2։
- Տարումներ՝ 3։
- SofaScore գնահատական՝ 6.9։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0