«Նոան» ջախջախեց Քաթարի թիմին հավաքի ժամանակ
«Նոա» ֆուտբոլային ակումբը Քաթարում անցկացվող մարզական հավաքի ընթացքում անցկացրեց վերահսկիչ հանդիպում տեղի «Ալ-Մաշաֆ» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով՝ 8-0 հաշվով։
Գոլերի հեղինակներ դարձան՝ Գրենիկ Պետրոսյանը (երկու անգամ), Զավեն Խուդավերդյանը, Գոնսալու Գրեգորին, Մատեուս Այասը, Էլդեր Ֆերեյրան, Բրայան Մենդոսան, Բրունո Ալմեյդան։
Սա «Նոայի» երկրորդ ընկերական հանդիպումն էր Քաթարում․ մինչ այս Ռուի Մոտայի թիմը 2:1 հաշվով հաղթել էր «Զենիթին»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0