Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել «Ռիվադավիայի» դեմ խաղում
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող և «Բելգրանոյի» ավագ Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել Արգենտինայի առաջնության երրորդ տուրի խաղում: 32-ամյա ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսին չի մասնակցել «Ինդեպենդիենտե Ռիվադավիայի» դեմ հանդիպմանը։
«Բելգրանոն» պարտություն է կրել 0:3 հաշվով։ Հայ ֆորվարդի թիմը երեք տուրից հետո հավաքել է ընդամենը մեկ միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 14-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։
Հանդիպումից հետո Լուկաս Սելարայանը զրուցել է լրագրողների հետ և նշել, որ մկանային ցավ է զգացել։ Առաջիկայում նա կանցնի բժշկական հետազոտություն, որը կհստակեցնի վնասվածքի լրջությունը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0