Արթուր Զաքարյանի թիմը կխաղա ՊՍԺ-ի դեմ Ֆրանսիայի գավաթում
Ավարտվեց Ֆրանսիայի ֆուտբոլի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը։ Դրա արդյունքում մրցաշարի հայտնությունը՝ «Ստադ Բրիոշեն» թիմը, որի կազմում խաղում է հայ ֆուտբոլիստ Արթուր Զաքարյանը, կմրցի ՊՍԺ-ի հետ։
«Ստադ Բրիոշեն» հանդես է գալիս Ֆրանսիայի չորրորդ լիգայում, սակայն կարողացել է հասնել քառորդ եզրափակիչ՝ հաղթելով երկու Լիգա 1-ի թիմերին՝ «Նիսին» և «Հավրին», ինչպես նաև երկրորդ լիգայի «Անսի» թիմին։
1/8 եզրափակչում «Նիսի» դեմ խաղում հաղթական գոլը խփվեց վերջին վայրկյաններին։ Այդ վճռորոշ գրոհին մասնակցել է նաև 27-ամյա հայ կիսապաշտպան Արթուր Զաքարյանը։
«Ստադ Բրիոշեն»-ՊՍԺ քառորդ եզրափակչի հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0