«Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և կխաղա «Բարսելոնայի» հետ
Միլանի «Ինտերը» հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ սեփական դաշտում՝ «Սան Սիրո»-ում, մյունխենյան «Բավարիայի» հետ 2:2 ոչ-ոքի խաղալուց հետո՝ երկու խաղերի արդյունքում հաղթելով 4:3 հաշվով։ Հաջորդ փուլում Սիմոնե Ինձագիի թիմը կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ։
Միլանում կայացած պատասխան հանդիպումը լարված և դրամատիկ էր։ Երկրորդ խաղակեսում հույզերը շատացան. 52-րդ րոպեին Հարի Քեյնը բացեց խաղի հաշիվը՝ հույսեր տալով գերմանացիներին։ Սակայն «Ինտերը» արագ պատասխանեց․ Լաուտարո Մարտինեսը հավասարեցրեց հաշիվը 58-րդ րոպեին, իսկ Բենժամեն Պավարն արդեն 61-րդ րոպեին առաջ տարավ իր թիմին։
«Բավարիան» չհանձնվեց․ 76-րդ րոպեին Էրիկ Դայերը կրկին հավասարեցրեց հաշիվը, բայց դա քիչ էր՝ լրացուցիչ ժամանակ տանելու համար։ «Ինտերի» պաշտպանությունը, Մխիթարյանի գլխավորությամբ, կարողացավ դիմակայել ճնշմանը։ Հենրիխ Մխիթարյանը խաղաց ամբողջ հանդիպումը և առանցքային դեր խաղաց թիմի կենտրոնում։
Կիսաեզրափակիչում «Ինտերը» կհանդիպի «Բարսելոնային», որը նույնպես հաղթանակով ապահովել էր իր տեղը հաջորդ փուլում։
Օրվա մյուս խաղում լոնդոնյան «Արսենալը» երկրորդ անգամ հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ այս անգամ 2:1 հաշվով։ Ընդհանուր հաշիվը՝ 5:1 «Արսենալի» օգտին։ Կիսաեզրափակիչում «զինագործները» կհանդիպեն «ՊՍԺ»-ի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0