«Ինտերը» վերջին պահին փրկվեց միլանյան դերբիում. Մխիթարյանը մասնակցեց խաղին
«Միլանը» և «Ինտերը» ոչ-ոքի խաղացին՝ 1:1 հաշվով Իտալիայի Սերիա Ա-ի 23-րդ տուրում։ Առաջին կեսի վերջում Տիջանի Ռեյնդերսը բացեց հաշիվը, իսկ հանդիպման վերջում Ստեֆան դե Վրեյը հավասարեցրեց այն։
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 76 րոպե, երկու անգամ հարվածեց դարպասին և կատարեց մեկ կարևոր փոխանցում։ SofaScore-ի վարկածով, հայ կիսապաշտպանը ստացել է 6.6 գնահատական։
Այս խաղում «Միլանի» կազմում նորամուտը նշեց Քայլ Ուոքերը, իսկ երկրորդ կեսում «Ինտերի» կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Նիկոլա Զալևսկին։
Սա մրցաշրջանի երրորդ դերբին էր․ նախորդ երկու հանդիպումներում հաղթել էր «Միլանը»։ Այս մրցաշրջանում կարող են անցկացվել ևս չորս միլանյան դերբիներ՝ երկուսը Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում և երկուսը Չեմպիոնների լիգայում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0