Ինտերը շարունակում է տիտղոսի համար պայքարը, Մխիթարյանը խաղում է Վերոնայի դեմ
Միլանի «Ինտերը» Ա Սերիայի 35-րդ տուրում նվազագույն հաշվով՝ 1:0 հաշվով հաղթեց «Վերոնային» և պահպանում է չեմպիոնության հավակնությունները։ Հաղթական գոլը «ներաձուրրիներին» բերեց երեք կարևոր միավոր, սակայն ակումբը դեռ երեք միավորով հետ է մնում առաջատար «Նապոլիից»։
Մրցափուլի զուգահեռ խաղում «Նապոլին» նույնպես նվազագույն հաշվով՝ 1:0 հաղթեց «Լեչեին», ինչը թույլ տվեց նեապոլցիներին պահպանել առաջին տեղը մրցաշարային աղյուսակում։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ 68-րդ րոպեին՝ փոխարինելով Պյոտր Զելինսկիին և ուժեղացնելով «Ինտերի» ճնշումը դաշտի կենտրոնում։
Արդեն երեքշաբթի՝ մայիսի 6-ին, «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայի» դեմ։ Առաջին խաղում թիմերը ոչ-ոքի էին խաղացել՝ 3-3 հաշվով, և այժմ ամեն ինչ որոշվելու է Միլանում՝ «Սան Սիրո» մարզադաշտում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0