SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ինտերը» հաղթեց «Սպարտային» Չեմպիոնների Լիգայում։ Մխիթարյանի խաղի վիճակագրությունը և գնահատականները


«Ինտերը» հաղթեց «Սպարտային» Չեմպիոնների Լիգայում։ Մխիթարյանի խաղի վիճակագրությունը և գնահատականները Photo by Mattia Ozbot - Inter/Inter via Getty Images
Ֆուտբոլ 💬 Comment

Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» 1:0 հաշվով հաղթեց չեխական «Սպարտային»՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական և ապահովելով տեղը փլեյ-օֆֆ փուլում։

Խաղի միակ գոլը 12-րդ րոպեին խփեց թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը։

Հենրիխ Մխիթարյանը խաղն սկսեց մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Հայ կիսապաշտպանի հաշվին գրանցվել են 2 առանցքային փոխանցում, 1 հարված դարպասին, 4 գնդակի վերադարձ և 92% փոխանցումների ճշգրտություն։

Իտալական մամուլը հետևյալ կերպ է գնահատել Մխիթարյանի խաղը «Սպարտայի» դեմ․

  • Sport.virgilio.it (6): «Հազվադեպ ենք գնդակը տեսնում նրա ոտքերի տակ, սակայն նրա շարժումներն ազատ տարածություններ են ստեղծում, որոնցով օգտվում են Բաստոնին և Դիմարկոն։ Երկրորդ խաղակեսում չեխերի ինտենսիվությունը նվազում է»։
  • Eurosport (5.5): «Ժամանակ առ ժամանակ անհստակ է փոխանցումներում, ինչպես նաև պարզ պահերի ժամանակ ճնշման տակ»։
  • Calciomercato (5.5): «Հազվադեպ է բացվում, սակայն երկրորդ կեսում ավելի ակտիվ էր։ Այնուամենայնիվ, սա դեռևս Մխիթարյանի լավագույն մարզավիճակը չէ»։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վերջերս էր վերականգնվել վնասվածքից և առաջին անգամ դուրս եկավ մեկնարկային կազմում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։