Հենրիխ Մխիթարյանը այսօր 13-րդ անգամ կխաղա «Բավարիայի» դեմ․ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ
Այսօր՝ ապրիլի 8-ին, Մյունխենում կկայանա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը՝ «Բավարիա» (Գերմանիա) — «Ինտեր» (Իտալիա):
Ըստ Gazzetta dello Sport-ի նախնական կազմերի, Հենրիխ Մխիթարյանը պետք է սկսի հանդիպումը մեկնարկային կազմում։ Սովորաբար ՉԼ-ում մեկնարկում է Պյոտր Զելինսկին, սակայն լեհ կիսապաշտպանը վնասվածք ունի, և ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի հայ կիսապաշտպանը։ Բացի այդ, դիտարկվում է Դավիդե Ֆրատտեզիի թեկնածությունը, բայց իտալական աղբյուրը նախապատվություն է տալիս հենց Մխիթարյանին՝ հաշվի առնելով նրա հիանալի մարզավիճակը վերջին խաղերում։ Հիշեցնենք՝ վերջերս Մխիթարյանը դարձավ 36 տարեկան։
Մխիթարյանը արդեն 12 անգամ խաղացել է «Բավարիայի» դեմ՝ 10 հանդիպում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, և 2՝ «Ինտերի» կազմում 2022/23 մրցաշրջանի խմբային փուլում։ Այդ խաղերից Մխիթարյանի թիմերը 3 հաղթանակ են տարել և 1 անգամ ոչ-ոքի խաղացել։ Ինքը՝ Հենրիխը, 2 գոլ է խփել մյունխենցիների դարպասը և տվել 1 գոլային փոխանցում։ Նրա երկու գոլերն էլ գրանցվել են «Բավարիայի» դեմ հաղթական խաղերում՝ «Բորուսիայի» կազմում։
Նախնական կազմերը GDS-ի տվյալներով.

Թիմերն այս խաղին մոտենում են լուրջ կորուստներով։ Տանտերերի կազմում չեն լինի Ջամալ Մուսիալան, Ալֆոնսո Դևիսը, Դայո Ուպամեկանոն, Քինգսլի Կոմանը և Մանուել Նոյերը։ Հյուրերից բացակա են Մեհդի Տարեմին, Դենզել Դյումֆրիսը, Պյոտր Զելինսկին, հնարավոր է՝ նաև Ֆեդերիկո Դիմարկոն։ Բացի այդ, Քրիստիան Ասլանին որակազրկման պատճառով չի մասնակցի հանդիպմանը։
Մրցավեճի մեկնարկը՝ 22:00 Մոսկվայի, 23:00 Երևանի ժամանակով։
Հայաստանում հանդիպումը կցուցադրի Fast Sports հեռուստաալիքը, իսկ Ռուսաստանում խաղը հասանելի կլինի OKKO TV հարթակում առցանց հեռարձակմամբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0