SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հենրիխ Մխիթարյանը «Յուվենտուսի» դեմ: Վիճակագրություն և իտալական մամուլի գնահատականը


Հենրիխ Մխիթարյանը «Յուվենտուսի» դեմ: Վիճակագրություն և իտալական մամուլի գնահատականը
Ֆուտբոլ 💬 Comment

Իտալիայի Սերիա Ա-ի 25-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»: Հանդիպման միակ գոլը 74-րդ րոպեին խփեց Ֆրանսիշկու Կոնսեյսաուն՝ Ռանդալ Կոլո Մուանիի տպավորիչ անցումից հետո։

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և անցկացրել է դաշտում 80 րոպե։ Միկին լավ հանդիպում անցկացրեց՝ թույլ տալով նվազագույն քանակությամբ սխալներ։

Մխիթարյանի վիճակագրությունը խաղում

  • Խաղային րոպեներ – 80
  • Սպասվող գոլեր (xG) – 0.11
  • Հարվածներ – 2
  • ճշգրիտ փոխանցումներ – 33 (92%)
  • Երկար փոխանցումներ – 3-ից 3
  • Հաղթած մենապայքարներ – 5-ից 8
  • Օդային մենապայքարներ – 1-ից 1
  • Գնդակի կորուստներ – 4
  • Խախտումներ – 1
  • Իր վրա վաստակած խախտումներ – 3
  • Գնդակի հեռացումներ – 2
  • Խաղի ընթերցումներ – 3
  • Ընդհատումներ – 2
  • SofaScore գնահատական – 7.2

Իտալական մամուլի գնահատականները Մխիթարյանի խաղին

  • Sport.virgilio (6): Լավ առաջին խաղակեսից հետո հայ կիսապաշտպանը երկրորդում փոքր-ինչ կորավ։
  • Sportmediaset (6): Վերջին խաղերում որոշակի անկումից հետո Մխիթարյանը կարծես նորից վերագտել է իր վստահությունը՝ դառնալով հուսալի օղակ կիսապաշտպանությունում։
  • Calciomercato (5.5): Մի փոքր ստվերում էր. նրա գոտին պահանջում էր մեծ աշխատանք։ Փորձեց խանգարել Կոլո Մուանիին, սակայն տուգանայինում նույնիսկ ամենափոքր շփումը կարող էր ճակատագրական լինել։
  • Eurosport (5.5): Ակտիվ էր առաջին խաղակեսում՝ մասնակցելով խաղի երկու փուլերին։ Երկրորդում դանդաղեց ու դժվարություններ ունեցավ։ Փորձում էր ճնշում գործադրել մրցակիցների վրա, սակայն առանձնանալ չկարողացավ։
  • Linterista (5): Ավելի շատ աչքի ընկավ պաշտպանական աշխատանքով, քան ստեղծագործական գործողություններով։ Սակայն Կոլո Մուանին հեշտությամբ անցավ նրան գոլի դրվագում։ Հարձակման մեջ գրեթե չէր մասնակցում, թույլ տվեց մի քանի անճշտություններ։

Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։