ՖԱ «Երևան»-ը անհաջող մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտզալի «Երևան» ակումբը 2025/26 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի իր առաջին հանդիպումը սկսեց պարտությամբ։ Ստարտային խաղում Հայաստանի չեմպիոնները 1:3 հաշվով զիջեցին Սան Մարինոյի «Մուրատա»-ին։
Հանդիպման հերոս դարձավ խորվաթ Անտոնիո Յամիչիչը, որը «Մուրատա»-ի կազմում ձևակերպեց հեթ-տրիկ։ «Երևան»-ի միակ գոլը հեղինակեց Կարեն Խաթուևը։
Հայկական թիմի հաջորդ խաղը կայանալու է այսօր՝ Անդորրայի «Էնկամպ»-ի դեմ։ Իսկ խմբում եզրափակիչ փորձությունը կլինի օգոստոսի 30-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի «Ֆորցա»-ի հետ հանդիպումը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0