Ֆինն Գերագուսյանը առաջին անգամ գոլեր խփեց «Սանդերլենդ U21»-ի կազմում՝ դուբլ ձևակերպելով «Վուլվերհեմփթոնի» դարպասին (տեսանյութ)
Երիտասարդ հայ հարձակվող Ֆինն Գերագուսյանը իր առաջին գոլերը խփեց «Սանդերլենդ U21»-ի կազմում։ Պրեմիեր լիգայի գավաթային հանդիպման ընթացքում «Վուլվերհեմփթոն U21»-ի դեմ նա հեղինակեց դուբլ, իսկ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Գերագուսյանը հաշիվը բացեց արդեն առաջին րոպեին՝ օգտվելով մրցակիցների պաշտպանների սխալից։ Ավելի ուշ նա հարվածեց դարպասաձողին, իսկ հանդիպման վերջնամասում կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում՝ խփելով երկրորդ գնդակը և հավասարեցնելով հաշիվը։
Գոլերի տեսանյութ:
Այս մրցաշրջանում 17-ամյա հարձակվողը հիմնականում հանդես է գալիս «Սանդերլենդ U18»-ի կազմում, որտեղ իրեն դրսևորել է որպես հարձակման առաջատարներից մեկը՝ 10 հանդիպման ընթացքում խփելով 5 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։
Նշենք, որ Գերագուսյանն արդեն գրավել է ազգային թիմի մարզիչների ուշադրությունը և հրավիրվել է Հայաստանի Մ19 հավաքական։ Նրա հաջողությունները ակումբային մակարդակում կարող են նպաստել կարիերայի հետագա զարգացմանը և, հնարավոր է, ճանապարհ բացեն դեպի «Սանդերլենդ»-ի հիմնական թիմ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքական։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0