SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Դեպորտիվո Արմենիոն» սենսացիոն կերպով դուրս եկավ Արգենտինայի գավաթի 1/16 եզրափակիչ


«Դեպորտիվո Արմենիոն» սենսացիոն կերպով դուրս եկավ Արգենտինայի գավաթի 1/16 եզրափակիչ
Ֆուտբոլ 💬 Comment

Բուենոս Այրեսի հայկական համայնքի ակումբը՝ «Դեպորտիվո Արմենիոն», իսկական սենսացիա ստեղծեց Արգենտինայի գավաթի 1/32 եզրափակիչում՝ հաղթելով Բարձրագույն լիգայի ներկայացուցիչ «Տալյերես Կորդովային» (3:3, 5-4՝ 11 մետրանոցներով):

Խաղի ընթացքը չբարենպաստ էր «Արմենիոյի» համար․ երրորդ դիվիզիոնի թիմը բաց թողեց երկու գոլ և ընդմիջմանը զիջում էր 0:2 հաշվով։ Սակայն երկրորդ խաղակեսում բեմ բարձրացավ Խոնաթան Նաուել Էրերան, ով ընդամենը հինգ րոպեում ձևակերպեց անհավանական հեթ-տրիկ (50', 53', 55')։ «Դեպորտիվո Արմենիոն» առաջ անցավ՝ ամբողջովին փոխելով հանդիպման ընթացքը։ Այնուամենայնիվ, 75-րդ րոպեին «Տալյերեսը» հավասարեցրեց հաշիվը, և խաղի ճակատագիրը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով։ Լարված սերիայում «Արմենիոն» ավելի դիպուկ գտնվեց և արժանիորեն անցավ հաջորդ փուլ։ Այս հանդիպումը կմտնի «Դեպորտիվո Արմենիոյի» պատմության մեջ՝ կողքին կանգնելով 1980-ականների Բարձրագույն լիգայի հաջող խաղերին։

Այժմ 1/16 եզրափակչում «Դեպորտիվո Արմենիոն» կխաղա ևս մեկ Պրիմերայի ներկայացուցչի՝ «Դեպորտիվո Ռիեստրայի» հետ, որը ներկայումս Արգենտինայի Բարձրագույն լիգայում 5-րդ տեղում է։

Deportivo Armenio


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։