SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Այաքսի» նախկին մարզիչը կգլխավորի Հայաստանի հավաքականը


«Այաքսի» նախկին մարզիչը կգլխավորի Հայաստանի հավաքականը
Ֆուտբոլ 💬 Comment

Ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կլինի 61-ամյա հոլանդացի մասնագետ Յոհաննես Նիկոլաս վան ’տ Սխիփը։

Ջոն վան ’տ Սխիփը գլխավորել է «Այաքսը» 2023/24 մրցաշրջանում, ինչպես նաև նախկինում աշխատել է Հունաստանի ազգային հավաքականում և Նիդեռլանդների «Զվոլե» ակումբում։

Նախկինում վան ’տ Սխիփը հայտնի ֆուտբոլիստ էր, ով անցկացրել է ավելի քան 40 հանդիպում Նիդեռլանդների հավաքականի կազմում և հանդես եկել «Այաքսի» և «Ջենոայի» կազմում։

Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզչի որոնումներում է 2024 թվականի նոյեմբերից, երբ պաշտոնից հեռացվեց Ալեքսանդր Պետրակովը։ Մի հանդիպում թիմը անցկացրել է Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ։ Սակայն Ֆուտբոլի ֆեդերացիան խոստացել է նոր մարզիչ նշանակել մինչև Ազգերի լիգայում Վրաստանի դեմ հանդիպումները, որոնք կկայանան մարտի 20-ին և 23-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։