Վրաստան – Հայաստան խաղի տոմսերը վաճառվել են ընդամենը մի քանի ժամում
Վրաստանի և Հայաստանի հավաքականների միջև Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպման տոմսերը վաճառվել են ընդամենը մի քանի ժամում վաճառքի մեկնարկից հետո։
Փետրվարի 27-ին օնլայն վաճառքը մեծ աժիոտաժ է առաջացրել. տոմսերի հերթում առցանց ավելի քան 100 հազար մարդ էր, մինչդեռ Թբիլիսիի «Դինամո-Արենան» տեղավորում է ընդամենը 54,5 հազար հանդիսականի։
Հանդիպումը կկայանա մարտի 23-ին, և սպասվում է, որ այն կանցնի լեփ-լեցուն տրիբունաներով։ Միևնույն ժամանակ, առաջին հանդիպման՝ մարտի 20-ին Երևանում կայանալիք խաղի տոմսերը դեռևս չեն վաճառվում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0