«Բավարիա» - «Ինտեր». Չեմպիոնների Լիգայի մեկնարկային կազմերը
Արդեն հայտնի են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպման մեկնարկային կազմերը՝ Գերմանիայի «Բավարիա» և Իտալիայի «Ինտեր» թիմերի միջև։
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին կմասնակցի հիմնական կազմից։ Նրա համար սա կլինի արդեն 13-րդ հանդիպումը մյունխենյան թիմի դեմ։
«Բավարիայի» մեկնարկային կազմը՝
Ուրբիգ - Լայմեր, Դայեր, Կիմ, Ստանիշիչ - Կիմիխ, Գորեցկա - Օլիսե, Գեռեյրու, Սանե - Քեյն։

«Ինտերի» մեկնարկային կազմը՝
Զոմեր - Պավար, Աչերբի, Բաստոնի - Դարմիան, Բարելլա, Չալհանօղլու, Մխիթարյան, Կառլոս Աուգուստո - Տյուրամ, Մարտինես։

Խաղի սկիզբը՝ ժամը 22:00-ին Մոսկվայի ժամանակով և 23:00-ին՝ Երևանի ժամանակով։ Հայաստանում հանդիպումը կցուցադրի Fast Sport հեռուստաալիքը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0