SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Միրանյանը գոլի հեղինակ դարձավ Իսրայելի առաջնությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արթուր Միրանյանը գոլի հեղինակ դարձավ Իսրայելի առաջնությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը Իսրայելի առաջնությունում իր առաջին գոլն է խփել։ «Բնեյ Սախնին»-ի 29-ամյա հարձակվողը գոլի հեղինակ դարձավ իր լիգայի առաջին խաղում և օգնեց թիմին երկրորդ տուրում 2:1 հաշվով հաղթել «Աշդոդ»-ին։

Արդեն հանդիպման 3-րդ րոպեին Միրանյանը բացեց հաշիվը թիմակիցների գեղեցիկ կոմբինացիայից հետո։ Սա նրա առաջին խաղն էր Իսրայելի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում․ մինչ այդ նա մասնակցել էր միայն Իսրայելի Գավաթի խաղարկությանը, իսկ առաջին տուրի հանդիպումը բաց էր թողել։

Միրանյանի վիճակագրությունը հանդիպմանը․

  • Խաղադաշտում անցկացրած րոպեներ՝ 90+

  • Գոլեր՝ 1

  • Հարվածներ՝ 2 (1 դարպասին)

  • Հաջող դրիբլինգներ՝ 1/2

  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 14 (74%)

  • Կարևոր փոխանցումներ՝ 2

  • Հաղթած մենապայքարներ՝ 2/7

  • Օդային մենապայքարներ՝ 1/3

  • Գնդակի կորուստներ՝ 12

  • Խախտումներ՝ 0

  • Նրա դեմ խախտումներ՝ 1

  • Ընդհատումներ՝ 1

  • SofaScore գնահատական՝ 7.3

Նշենք, որ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին՝ Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ, Արթուր Միրանյանը հրավիրված չէ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։