«Արարատ-Արմենիա»-ն Կիպրոսում անցկացրեց երկու ընկերական հանդիպում
Հունվարի 28-ին «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը Կիպրոսում անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացրեց երկու ընկերական հանդիպում: Երկու խաղերն էլ հայկական թիմը անցկացրեց նույն օրը՝ Կիպրոսի երկրորդ լիգայի թիմերի դեմ:
Առաջին հանդիպումը Spartacus Kitiou-ի դեմ ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, Երևանի թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Էրիկ Օկանսին:
Երկրորդ հանդիպումը Achyronas-Onisilos-ի դեմ նույնպես ավարտվեց ոչ-ոքի, բայց արդեն 3:3 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Ժիրայր Շաղոյանը, Ալեքսանդր Պավլովեցը և Ջոնաթան Դուարտեն:

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0