Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի հետ
Ապրիլի 4-ին կայացավ կանանց Մ19 Եվրոյի որակավորման երկրորդ փուլի երկրորդ տուրը։ Հայաստանի Մ19 կանանց հավաքականը ոչ ոքի՝ 1-1 խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։
Հայկական թիմի միակ գոլի հեղինակը դարձավ Միլենա Սայադյանը՝ «Ուրարտու» ՖԱ-ից։
Երկու տուրերից հետո Հայաստանը ունի 1 միավոր, իսկ ապրիլի 7-ին կկայանա խմբային վերջին հանդիպումը՝ վերջին տեղում գտնվող Լիտվայի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0