Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խփեց իր չորրորդ գոլը մրցաշրջանում և օգնեց «Բարակաս Սենտրալին» դուրս գալ փլեյ-օֆֆ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայազգի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլի հեղինակ դարձավ Արգենտինայի Կլաուսուրայի 16-րդ՝ վերջին տուրում։ Նրա թիմը՝ «Բարակաս Սենտրալը», 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Ռասինգի» նկատմամբ։
Բրիասկո Բալեկյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից և խաղադաշտ դուրս եկավ 61-րդ րոպեին։ Արդեն 77-րդ րոպեին հայազգի հարձակվողը խփեց իր թիմի երկրորդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Բրիասկո Բալեկյանի համար այս գոլը չորրորդն էր ընթացիկ մրցաշրջանում։ Բացի գոլից, հարձակվողը կատարեց մեկ առանցքային փոխանցում և SofaScore-ից ստացավ 7,1 գնահատական։
Այս հաղթանակի շնորհիվ «Բարակաս Սենտրալը» Կլաուսուրայի կանոնավոր առաջնությունն ավարտեց հինգերորդ տեղում՝ 16 տուրից հետո, և ապահովեց իր մասնակցությունը Արգենտինայի առաջնության փլեյ-օֆֆին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0