Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը դարձան ոչ միայն Օսկարի, այլև Լոս Անջելեսի խաղի աստղերը (Տեսանյութ)
LA FC-ի և Columbus Crew-ի միջև կայացած Concacaf Չեմպիոնների Գավաթի խաղը դարձավ ոչ միայն սպորտային իրադարձություն, այլև առիթ՝ հարգելու հայ դերասաններ Վաչե Թովմասյանին և Կարեն Կարագուլյանին, ովքեր վերջերս գրավել են Հոլիվուդը:
Օսկարի արժանացած «Անորա» ֆիլմում գլխավոր դերեր կատարած դերասանները հրավիրվել էին մարզադաշտ՝ որպես պատվավոր հյուրեր: Խաղի ընթացքում նրանց ներկայացրեցին հանդիսատեսին, նվիրեցին հուշանվեր մարզաշապիկ, և երկրպագուները նրանց դիմավորեցին ծափահարություններով:
Հիշեցնենք, որ 2025 թվականի Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ «Անորա» ֆիլմը ստացել է հինգ արձանիկ, այդ թվում՝ «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակը:
Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, ովքեր ֆիլմում կատարել են հայերի դերեր և խոսել հայերեն, դարձել են իրենց երկրի հաջողության և հպարտության խորհրդանիշեր:
Օսկարում տարած հաղթանակից հետո դերասանները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Նրանց հայտնվելը ֆուտբոլային խաղում դարձավ նրանց աճող ժողովրդականության ևս մեկ հաստատում:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0