Վահան Բիչախչյանը գոլային փոխանցում է կատարել վերջին ընկերական խաղում (տեսանյութ)
Վահան Բիչախչյանը գոլային փոխանցում է կատարել մրցաշրջանի վերսկսումից առաջ կայացած վերջին ընկերական խաղում։ «Լեգիայի» նորեկը խաղացել է 82 րոպե, իսկ նրա թիմը հաղթել է «Գուռնիկին» 6:3 հաշվով։ Խաղը տևել է երեք տայմ՝ յուրաքանչյուրը 45 րոպե։
Խաղի ակնարկ
Արդեն փետրվարի 2-ին «Լեգիան» հանդիպելու է «Կորոնային» լեհական Էքստրակլասայի շրջանակներում։ Հիշեցնենք, որ Բիչախչյանը այս ձմռանը տեղափոխվել է «Լեգիա» «Պոգոնից» 250 հազար եվրոյի դիմաց։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0