Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» հետ դուրս եկավ գավաթի քառորդ եզրափակիչ (տեսանյութ)
Բրատիսլավյան «Սլովանը» դուրս եկավ Սլովակիայի գավաթի 1/4 եզրափակիչ՝ 3:1 հաշվով հաղթելով «Տրենչինին»։ Հաղթողների կազմում գոլերով աչքի ընկան Նիկո Մարչելլին և երկու անգամ Մարկո Տոլիչը, ևս մեկ գնդակ նրանք ուղարկեցին սեփական դարպասը։
Հայ ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը 85 րոպե խաղաց ավագի թևկապով՝ առանց գոլի կամ գոլային փոխանցման, սակայն մասնակցեց իր թիմի երկու գոլային գրոհներին։
1/4 եզրափակչում «Սլովանը» կմրցի «Կոշիցեի» հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0