Տիգրան Բարսեղյանը «Շտուտգարտի» դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանին
Այսօր, հունվարի 21-ին, Բրատիսլավայի «Սլովանը» կմրցի «Շտուտգարտի» դեմ Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլում 7-րդ տուրի շրջանակում:
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը վերականգնվել է վնասվածքից, բայց դեռ պատրաստ չէ լիարժեք խաղալ։ Հայ ֆուտբոլիստը խաղը կսկսի պահեստայինների նստարանին:
«Սլովանը» կորցրել է պլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը, սակայն ձգտում է առաջին միավորն ստանալ հիմնական փուլում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0