Հինգ հայկական ըմբիշները կսկսեն ԵՎ-2026-ի երկրորդ օրը Տիրանայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ապրիլի 21, Տիրանա։ 2026 թվականի եվրոպական առաջնության հունահռոմեական ըմբշամարտի երկրորդ մրցունակ օրը հայկական հավաքականի հինգ ներկայացուցիչները կբռնվեն գորգի վրա։
1/8 եզրափակչի շրջանակում հայ ըմբիշները հանդես կգան հետևյալ քաշային կարգերում․
60 կգ՝ Սուրեն Աղաջանյանը կմրցի Տոմմազո Բոզիի (Իտալիա) հետ։
67 կգ՝ Սլավիկ Գալստյանը կպայքարի Անդրեաս Վետշ (Շվեյցարիա) / Ակեր Շմիդ Ալ Օբիդի (Ավստրիա) զույգի հաղթողի դեմ։
72 կգ՝ Գասպար Տերտերյանը կմենամարտի Հենրիկ Դալենի (Շվեդիա) հետ։
82 կգ՝ Սամվել Գրիգորյանը դուրս կգա Վիկտոր Նեմեշի (Սերբիա) դեմ։
97 կգ՝ Հայկ Խլոյանը գոտեմարտ կանցկացնի Ալեքս Սժոկեի (Հունգարիա) հետ։
Նշենք, որ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի համար սա մեծահասակների մակարդակում նորամուտն է։
Բացի այդ, սփոփիչ փուլում հանդես կգան՝
Կարեն Ասլանյան (63 կգ)
Գևորգ Թադևոսյան (87 կգ)
Ալբերտ Վարդանյան (130 կգ)
Իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) միանգամից կպայքարի բրոնզե մեդալի համար։
Օրվա գլխավոր իրադարձությունը կլինի մինչև 77 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտը, որտեղ Մալխաս Ամոյանը կմրցի Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիձեի հետ։
Մրցումային ծրագրի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 12:30-ին, իսկ եզրափակիչ գոտեմարտերը կմեկնարկեն 21:00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
2