SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ռանոսի «Տեներիֆեի» հանդիպումն ընդհատվել է ծանր բախումից հետո․ դե Միգելը վերակենդանացման բաժանմունքում է


Ռանոսի «Տեներիֆեի» հանդիպումն ընդհատվել է ծանր բախումից հետո․ դե Միգելը վերակենդանացման բաժանմունքում է
Ֆուտբոլ 💬 Comment

Նոյեմբերի 2-ին Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի 12-րդ տուրի «Տեներիֆե» – «Անդորրա» հանդիպումն ընդհատվել է 2։2 հաշվի պայմաններում՝ տանտերերի հարձակվող Խեսուս դե Միգելի և հյուրերի դարպասապահ Խեսուս Օվոնոյի ծանր բախման պատճառով։

Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման ավելացված ժամանակում։ «Անդորրայի» դարպասապահը դուրս է եկել սեփական դարպասից՝ փորձելով ընդհատել փոխանցումը, և բախվել «Տեներիֆեի» հարձակվողին։ Դե Միգելը հայտնվել է խոտածածկին և, իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ, կորցրել գիտակցությունը։

Բժշկական անձնակազմն անմիջապես օգնություն է ցուցաբերել ֆուտբոլիստին, որից հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն ստացել է ուղիղ կարմիր քարտ։

Ավելի ուշ «Տեներիֆեն» պաշտոնապես հայտնել է, որ Խեսուս դե Միգելը գտնվում է Լա Կանդելարիայի համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն։

Տեղի ունեցածից հետո մրցավարը որոշել է ընդհատել հանդիպումը։ Այդ պահին հաշիվը 2։2 էր, սակայն այն դեռևս չի համարվում վերջնական արդյունք։ Հանդիպման ավարտի վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ։

Հրանտ-Լեոն Ռանոսը կրկին մնացել է պահեստայինների նստարանին

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ընդգրկված էր «Տեներիֆեի» հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։

Հայ ֆուտբոլիստն արդեն երրորդ անընդմեջ հանդիպումն է ամբողջությամբ անցկացնում պահեստայինների նստարանին։

Մինչ այդ Ռանոսը երկու անգամ փոխարինման էր դուրս եկել իսպանական ակումբի կազմում և հասցրել էր դառնալ մեկ գոլի հեղինակ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։