SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

ՓՍԺ-ն դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ հաղթելով «Արսենալ»-ին


ՓՍԺ-ն դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ հաղթելով «Արսենալ»-ին
Ֆուտբոլ 💬 Comment

«ՓՍԺ»-ն դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ երկու խաղերի արդյունքում 3։1 հաշվով հաղթելով Լոնդոնի «Արսենալ»-ին։

«Էմիրեյթս» մարզադաշտում առաջին կիսեզրափակիչ խաղում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակից հետո, Լուիս Էնրիկեի թիմը կրկին ուժեղ գտնվեց՝ այս անգամ սեփական հարկի տակ։ 27-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆաբիան Ռուիսը, իսկ երկրորդ խաղակեսում տանտերերի առավելությունը կրկնապատկեց Աշրաֆ Հակիմին՝ 72-րդ րոպեին։ «Արսենալ»-ը կարողացավ պատասխանել միայն մեկ գնդակով․ 87-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բուկայո Սական, սակայն Միկել Արտետայի թիմին չհերիքեց ժամանակն ու ուժերը։

ՈւԵՖԱ-ի վարկանիշով խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Աշրաֆ Հակիմին։

Այսպիսով, մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կայանալիք եզրափակչում ՓՍԺ-ն կհանդիպի Միլանի «Ինտեր»-ին։ Սա կլինի փարիզցիների առաջին եզրափակիչը 2020 թվականից ի վեր։

PSG - INTER Final


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։