«Նոան» մեկ քայլով մոտեցավ Հայաստանի Գավաթի եզրափակչին՝ հաղթելով «Վանին»
Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում Երևանի «Նոան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ՝ 2:0 հաշվով։
Գոլերի հեղինակ դարձան Մատեուս Այասը և Իմրան Ուլադը՝ իրենց թիմին ապահովելով հարմարավետ առավելություն պատասխան խաղից առաջ։
Նշենք, որ «Վանը» երկրորդ խաղակեսի սկզբից խաղում էր տասը խաղացողով՝ Արսեն Բեգլարյանի հեռացման պատճառով։
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին՝ «Վանի» դաշտում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0