Նարեկ Գրիգորյանը խփեց իր վեցերորդ գոլը սեզոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռումինական Սուպերլիգայի պահպանման խմբի երրորդ տուրում «Ֆարուլ»-ը 1-1 ոչ ոքի խաղաց «Ունիրիա Սլոբոզիա»-ի հետ։ «Ֆարուլ»-ի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հանդիպման հաշիվը բացեց 42-րդ րոպեին՝ Դենիս Ալիբեքի փոխանցումից հետո գնդակը ուղարկելով դարպասը։ Սա Գրիգորյանի վեցերորդ գոլն է առաջնությունում և յոթերորդը՝ մրցաշրջանում։
Նարեկը խաղաց 59 րոպե և SofaScore-ից ստացավ 7.8 գնահատական։ Բացի գոլից՝ նա կատարեց 3 կարևոր փոխանցում և 2 հաջող դրիբլինգ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0