SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Միլո Գարվանյանը հաղթական ասսիստ է կատարել ԱՄՆ-ի գավաթում


Միլո Գարվանյանը հաղթական ասսիստ է կատարել ԱՄՆ-ի գավաթում
Ֆուտբոլ 💬 Comment

25-ամյա հայկական ծագում ունեցող կիսապաշտպան Միլո Գարվանյանը, որը հանդես է գալիս Chattanooga FC ակումբում, հաղթանակ պարգևեց ԱՄՆ-ի գավաթում Corpus Christi-ի դեմ խաղում՝ լրացուցիչ ժամանակում կատարելով ասսիստ:

Հիմնական ժամանակը ավարտվեց 0-0 հաշվով, իսկ 112-րդ րոպեին Միլո Գարվանյանը ճշգրիտ փոխանցում կատարեց հարձակվող Մարուկս Նագլեստադին, որը գոլ խփեց և հաղթանակ բերեց:

Տեսանյութ:

Միլո Գարվանյանը նախկինում ընտրվել էր MLS-ի «Մոնրեալ» ակումբի կողմից դրաֆթում, բայց այդպես էլ չի խաղացել այդ թիմի կազմում: Ներկայումս նա հանդես է գալիս MLS Next Pro-ի երկրորդ լիգայում՝ Chattanooga FC ակումբի կազմում: Անցած մրցաշրջանում նա խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում, իսկ այս մրցաշրջանում արդեն խփել է մեկ գոլ և կատարել մեկ ասսիստ երեք խաղում:


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։