«Կրասնոդարը» պարտվեց ՑՍԿԱ-ին։ Սպերզյանն ու Բանդիկյանը խաղացին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի հանդիպմանը «Կրասնոդարը» արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվեց ՑՍԿԱ-ին։ Հանդիպման միակ գոլը 69-րդ րոպեին խփեց բանակայինների հարձակվող Սաուլ Գուարարիպան։
Այս պարտությունից հետո «Կրասնոդարի» առաջնության առաջատարի դիրքը փխրուն դարձավ. երկրորդ տեղում գտնվող «Զենիթը» այժմ ընդամենը մեկ միավորով է ետ։ Մնացած երկու տուրերում «ցուլերը» խաղալու են «Օրենբուրգի» և «Դինամո Մոսկվայի» դեմ։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերզյանը խաղաց ամբողջ հանդիպումը՝ ստանալով 6.9 գնահատական SofaScore-ից։ Նա կատարեց երկու կարևոր փոխանցում և ստեղծեց մեկ գոլային պահ, սակայն չկարողացավ օգնել թիմին խուսափել պարտությունից։
89-րդ րոպեին ՑՍԿԱ-ի կազմում խաղադաշտ դուրս եկավ երիտասարդ կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը։ 19-ամյա ֆուտբոլիստի համար սա երկրորդ հանդիպումն էր ՌՊԼ-ում այս մրցաշրջանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0