SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

ԵԱ-2026-ի առաջին օրվա արդյունքները ձյուդոյում


ԵԱ-2026-ի առաջին օրվա արդյունքները ձյուդոյում
Ըմբշամարտ 💬 Comment

Ապրիլի 16-ին Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում, մեկնարկեց ձյուդոյի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Առաջին մրցումային օրը մեդալներ խաղարկվեցին չորս քաշային կարգերում՝ տղամարդկանց մինչև 60 և 66 կգ, ինչպես նաև կանանց մինչև 48 և 52 կգ։

Ֆրանսիայի հավաքականը դարձավ օրվա գլխավոր հաղթողը՝ նվաճելով երկու ոսկե մեդալ։ Մեկական «ոսկի» գրանցեցին նաև Ռուսաստանի և Կոսովոյի հավաքականները։

Հայաստանի հավաքականի կազմում տատամի դուրս եկան երեք մարզիկներ, սակայն թիմին չհաջողվեց մեդալ նվաճել։ Պատվանդանին ամենամոտը Դավիթ Աբրահամյանն էր (66 կգ), որը պարտվեց բրոնզե մեդալի համար մենամարտում։

ԵԱ-ի առաջին օրվա արդյունքները

Տղամարդիկ

60 կգ

  • Լուկա Մխեիձե (Ֆրանսիա)
  • Գեորգի Սարդալաշվիլի (Վրաստան)
  • Իցհակ Աշպիզ (Իսրայել) և Ահմադ Յուսիֆով (Ադրբեջան)

66 կգ

  • Մուրադ Չոպանով (Ռուսաստան)
  • Լուուկաս Սահա (Ֆինլանդիա)
  • Թուրան Բայրամով (Ադրբեջան) և Վալիդ Խյար (Ֆրանսիա)

Կանայք

48 կգ

  • Շիրին Բուկլի (Ֆրանսիա)
  • Սաբինա Գիլյազովա (Ռուսաստան)
  • Մարինա Վորոբյովա (Ռուսաստան) և Լաուրա Մարտինես (Իսպանիա)

52 կգ

  • Դիստրիա Կրասնիկի (Կոսովո)
  • Ամանդին Բուշար (Ֆրանսիա)
  • Արիանե Տորո Սոլեր (Իսպանիա) և Օդետտե Ջուֆրիդա (Իտալիա)

Մրցաշարի երկրորդ օրը մեդալներ կխաղարկվեն երեք քաշային կարգերում՝

  • Տղամարդիկ՝ մինչև 73 կգ
  • Կանայք՝ մինչև 57 կգ և մինչև 63 կգ

Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։