«Ինտերը» հաղթեց «Տորինոյին» 36-րդ տուրում. Մխիթարյանը բացակայում էր գերծանրաբեռնվածության պատճառով
Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Միլանի «Ինտերը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Տորինոյին»։ «Ներաձուրիներին» հաղթանակ պարգեւեցին Նիկոլա Զալեւսկու եւ Կրիստիան Ասլլանիի դիպուկ հարվածները։
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց խաղը՝ մկանային գերծանրաբեռնվածության պատճառով, որը ստացել էր Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ լարված խաղից հետո։
Չնայած հաղթանակին՝ «Ինտերը» շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում՝ 78 միավորով։ «Նապոլին» ունի մեկ միավորով ավելի։ Նեապոլացիները նույն տուրում ոչ-ոքի խաղացին «Ջենոայի» հետ՝ 2:2։ Մնացել է երկու տուր մինչև առաջնության ավարտը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0