SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Խաղում է շախմատ, մինչ մյուսները դեռ խրված են շաշկիում». Իտալական մամուլը Մխիթարյանի խաղի մասին «Բավարիայի» դեմ


«Խաղում է շախմատ, մինչ մյուսները դեռ խրված են շաշկիում». Իտալական մամուլը Մխիթարյանի խաղի մասին «Բավարիայի» դեմ
Ֆուտբոլ 💬 Comment

Ապրիլի 16-ին Միլանի լեգենդար «Սան Սիրո» մարզադաշտում «Ինտերը» անցկացրեց սեզոնի ամենալարված խաղերից մեկը՝ 2:2 ոչ-ոքի խաղալով Մյունխենի «Բավարիայի» հետ և ապահովելով տեղ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում։ Երկխաղյա դիմակայության 4:3 հաղթանակը Սիմոնե Ինձագիի թիմին ուղարկեց մրցաշարի հաջորդ փուլ, որտեղ նրանց արդեն սպասում է «Բարսելոնան»։

Խաղի աննկատ, բայց առանցքային հերոսներից մեկը դարձավ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա խաղաց բոլոր 90 րոպեները՝ վերահսկելով դաշտի կենտրոնը և հաճախ ապահովագրելով իր թիմակիցներին պաշտպանությունում։

Ահա, թե ինչպես է իտալական մամուլը գնահատել նրա խաղը․

Tuttomercatoweb – 7.5
Ամենախիստ ու վառ արտահայտություններից մեկը․ «Խաղում է շախմատ, մինչ մյուսները դեռ խրված են շաշկիում։ Տարիքը՝ քննարկման թեմա է, բայց նա ամեն ինչ լրացնում է ֆուտբոլային ինտելեկտով։ Վերցնում է դաշտի կենտրոնի պատասխանատվությունը իր վրա»։ Թերթը սա որակել է որպես վարպետության ցուցադրություն, որտեղ Մխիթարյանը հանդես է եկել որպես իսկական առաջատար։

fcinter1908 – 7.0
Այստեղ նրան անվանել են «պրոֆեսոր»․ «Երկրորդ կեսը՝ նրա ելույթի հատուկ գլուխն է։ Միշտ հանգիստ է, երբեք չի կորցնում սառնասրտությունը, ակտիվորեն մասնակցում է հարձակմանը։ Մյուս կիսապաշտպանների հետ միասին՝ հաջողության բանալին»։

Calciomercato – 7.0
Նրանք հիացած են նրա հասունությամբ ու փորձով․ «Դաշտի կենտրոնում ամենապարզ ու սուր միտքն է։ Միշտ իրադարձությունների կենտրոնում է, մաքրում է և տարածում փոխանցումները։ Սեզոնի ավարտին հեռանա՞լ։ Մի՛ ծիծաղեցրեք մեզ»։

Passioneinter – 6.5
Ընդունում են, որ առաջին կեսում եղել են սխալներ, բայց ընդգծում են նրա ազդեցությունը ճիշտ պահին․ «Առաջին գոլից հետո նա բառացիորեն կենդանանում է, թարմություն է բերում «Ինտերի» խաղին և օգնում է թիմին դիմակայել ճնշմանը»։

Sportmediaset – 6.5
Հղում անելով իր իսկ խոսքերին «ամենահոգնեցուցիչ մրցաշրջանի» մասին, նշում են, թե որքան եռանդով է նա խաղացել․ «Եթե սա հոգնած Մխիթարյանն է՝ ապա մենք չգիտենք՝ ինչ է հոգնածությունը։ Վազում է, հարձակվում, պաշտպանվում, համագործակցում է Բարելլայի հետ՝ ընդհանրապես նման չէ սպառված վետերանի»։

Հենրիխ Մխիթարյան․ «Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը»

Sport.virgilio – 6.0
Զուսպ, բայց հարգալից գնահատական․ «Հայ ֆուտբոլիստի ներդրումը շարունակում է մնալ ծանրակշիռ։ Նրա փորձն առավել արժեքավոր է խաղի ամենանուրբ պահերին»։

90min.com – 6.0
Մի փոքր պոետիկ դիտարկում․ «Բենջամին Բաթոնի ոճով խաղ – որքան խաղը առաջ է գնում, այնքան նա երիտասարդանում է։ Ամեն րոպե նրան ավելի ուժեղ է դարձնում՝ «Ինտերի» կիսապաշտպանությանը կյանք հաղորդելով»։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։