Գրանտ-Լեոն Ռանոսը չի խաղա «Հերտայի» դեմ վնասվածքի պատճառով
Գրանտ-Լեոն Ռանոսը չի մասնակցի վաղվա խաղին «Հերտայի» դեմ Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայում։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը «Կայզերսլաուտերնի» հետ չի մեկնել Բեռլին։
Ռանոսը ստացել է ճորոպային ոսկորի վնասվածք մարզման ընթացքում։ Սովորաբար, նման վնասվածքից վերականգնման համար պահանջվում է մի քանի շաբաթ։
Գրանտ-Լեոն Ռանոսը այս ձմռանը վարձակալությամբ տեղափոխվեց «Կայզերսլաուտերն», սակայն դեռևս չի խաղացել այս թիմում՝ երկու խաղում մնալով պահեստայինների նստարանին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0