Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Տորինոյի» դեմ խաղը մկանային հոգնածության պատճառով
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Ա Սերիայի 36-րդ տուրի «Տորինոյի» դեմ վաղվա հանդիպմանը աջ ազդրի մկանային հոգնածության պատճառով։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb պորտալը։
Հայ կիսապաշտպանը ծանրաբեռնվածություն էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» դեմ, որտեղ դուրս էր եկել մեկնարկային կազմում և մեծ ծավալի աշխատանք էր կատարել դաշտի կենտրոնում։ Նա ակտիվ մասնակցություն էր ունեցել թե հարձակողական, թե պաշտպանական գործողություններում՝ հատկապես խաթարելով Լամին Յամալի ֆլանկային հարձակումները։
Sky Sport-ի տվյալներով՝ Մխիթարյանը չի մարզվում թիմի հետ և աշխատում է անհատական վերականգնողական ծրագրով։ Բացի նրանից, «Տորինոյի» դեմ խաղը կբաց թողնեն նաև Լաուտարո Մարտինեսը և Բենժամեն Պավարը․ երեքն էլ խնամքով կպատրաստվեն Չեմպիոնների լիգայի եզրափակչին «Փարիզ Սեն-Ժերմենի» դեմ, որը կկայանա մայիսի 31-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0