Gazzetta dello Sport-ը համեմատում է ներկայիս «Ինտերը» լեգենդար 2009/10-ի թիմի հետ
Իտալական Gazzetta dello Sport պարբերականը հրապարակել է նյութ, որտեղ զուգահեռներ է անցկացնում ներկայիս Միլանի «Ինտերի» կազմի և Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած 2009/10 մրցաշրջանի թիմի միջև, որը սենսացիոն կերպով կիսաեզրափակչում դուրս մղեց «Բարսելոնային» և ապա եզրափակչում հաղթեց «Բավարիային»՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։
Համեմատության առիթ է հանդիսացել առաջիկա պատասխան կիսաեզրափակիչը՝ կրկին «Բարսելոնայի» դեմ։ GDS-ի լրագրողները համեմատել են խաղացողներին ըստ դիրքերի՝ նշելով, թե ինչպես է փոխվել թիմը 15 տարվա ընթացքում՝ պահպանելով մարտական ոգին և ռազմավարական ուժը։
Gazzetta dello Sport-ի կարծիքով՝ Հայաստանի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նման է ներկայիս «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտտային, ով 2009/10-ին «Ինտերի» կիսապաշտպանության առաջատարներից էր։
Ահա հիմնական համեմատությունները․
-
Հենրիխ Մխիթարյան (Հայաստան) – Տիագո Մոտտա (Իտալիա/Բրազիլիա)
-
Յան Զոմմեր (Շվեյցարիա) – Ժուլիո Սեզար (Բրազիլիա)
-
Ֆրանչեսկո Աչերբի – Վալտեր Սամուել (Արգենտինա)
-
Ալեսանդրո Բաստոնի (Իտալիա) – Խավիեր Ձանետտի (Արգենտինա)
-
Յանն Բիսսեկ (Գերմանիա) – Լյուսիո (Բրազիլիա)
-
Դենզել Դյումֆրիս (Նիդերլանդներ) – Մայկոն (Բրազիլիա)
-
Ֆեդերիկո Դիմարկո (Իտալիա) – Գորան Պանդև (Հյուսիսային Մակեդոնիա)
-
Նիկոլո Բարելլա (Իտալիա) – Էստեբան Կամբիասսո (Արգենտինա)
-
Հական Չալհանօղլու (Թուրքիա) – Ուեսլի Սնեյդեր (Նիդերլանդներ)
-
Մարկյուս Տյուրամ (Ֆրանսիա) – Սամուել Էտո’օ (Կամերուն)
-
Լաուտարո Մարտինես (Արգենտինա) – Դիեգո Միլիտո (Արգենտինա)

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0