«Նոթինգհեմ Ֆորեստի» հարձակվող Թայվո Ավոնին գտնվում է արհեստական կոմայի մեջ վնասվածքից հետո
«Նոթինգհեմ Ֆորեստի» նիգերիացի հարձակվող Թայվո Ավոնին արհեստական կոմայի մեջ է հայտնվել՝ մայիսի 11-ին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Լեսթերի» հետ հանդիպման ժամանակ ստացած ծանր վնասվածքի հետևանքով։ Խաղն ավարտվել էր 2։2 հաշվով։
27-ամյա ֆուտբոլիստը հանդիպման երկրորդ կեսին բախվել էր դարպասաձողին և մի քանի րոպե բուժօգնություն ստացել դաշտում։ Չնայած այդ միջադեպին՝ նա վերադարձավ խաղադաշտ, սակայն արդեն հաջորդ օրը պարզ դարձավ վնասվածքի լրջությունը։ Ավոնին ստացած որովայնի հատվածի վնասվածքը պահանջել էր անհապաղ վիրաբուժական միջամտություն։

Ֆուտբոլիստը վիրահատվել է երկուշաբթի երեկոյան։ Ակումբի փոխանցմամբ՝ վերականգնումն ընթանում է լավ, սակայն ներկայումս նա գտնվում է արհեստական կոմայի մեջ՝ շարժումները սահմանափակելու և սրտի ռիթմը կայունացնելու նպատակով։
Չնայած իրավիճակի լրջությանը՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ակումբը հայտնել է իր աջակցությունը խաղացողին և շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0