Ֆին Գերագուսյանը (Finn Geragusian) երկրորդ օրն անընդմեջ և շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ գոլն է խփում։
Մինչև 19 տարեկանների Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը երկրորդ օրն անընդմեջ գոլի հեղինակ դարձավ՝ այս անգամ մինչև 18 տարեկանների Անգլիայի առաջնությունում «Լիդսի» դարպասը գրավելով։
Փետրվարի 8-ին «Սանդերլենդ U18»-ը 3:0 հաշվով հաղթանակ տարավ։ Գերագուսյանը բացեց խաղի հաշիվը և ընդմիջմանը փոխարինվեց։
Այս շաբաթվա ընթացքում 17-ամյա հայ ֆուտբոլիստն արդեն 4 գոլ է խփել՝ երեքը՝ U21 թիմի կազմում, իսկ մեկը՝ U18-ի կազմում։
Չորեքշաբթի Գերագուսյանը դուբլ գրանցեց «Վուլվերհեմփթոն U21»-ի դեմ գավաթային խաղում, ուրբաթ օրը կրկին գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց նույն թիմի դեմ Անգլիայի U21 առաջնությունում, իսկ շաբաթ օրը աչքի ընկավ մինչև 18 տարեկանների Անգլիայի առաջնության խաղում։
Ֆին Գերագուսյանը հրավիրվել է մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքական և մասնակցել երկու ընկերական հանդիպման, սակայն առայժմ չի կարող հանդես գալ պաշտոնական խաղերում, քանի որ քաղաքացիություն կստանա միայն 18 տարին լրանալուց հետո։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0