Արթուր Սերոբյանը գրանցեց իր երրորդ գոլային փոխանցումը «Շերիֆի» կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը օգնեց «Շերիֆին» հաղթել «Բելցին» (2:1) Մոլդովայի Սուպերլիգայի չեմպիոնական խմբի 4-րդ տուրի խաղում։
Հաշիվը բացեց Նանա Բոակյեն՝ Արթուր Սերոբյանի փոխանցումից հետո։ 21-ամյա Սերոբյանը արդեն 5 խաղ է անցկացրել «Շերիֆի» կազմում, այդ ընթացքում հասցրել է կատարել 3 գոլային փոխանցում և խփել մեկ գոլ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0