Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը ռեկորդ սահմանեց Հունաստանում:
22-ամյա հայաստանցին «Օլիմպիակոս Վոլու»-ի կազմում անցկացրած 20 տուրերում հավաքել է 437 միավոր, ինչը Հունաստանի երկրորդ լիգայի ռեկորդ է:
Ինգա Մանուչարյանը միջինում հանդիպումը ավարտել է 22 միավորով, սակայն դա բավարար չեղավ թիմի համար Բարձրագույն լիգա անցնելու համար: «Օլիմպիակոս Վոլու»-ն փլեյ-օֆֆի գոտուց հետ մնաց 1 միավորով:
Ինգա Մանուչարյանը Հայաստանի կանանց բասկետբոլի հավաքականի առանցքային խաղացող է: Հունաստանյան ակումբ տեղափոխվելուց առաջ նա հանդես է եկել Ղազախստանում և Լատվիայում:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0