Արմեն Մելիքբեկյանը՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ
Ապրիլի 3-ին Բելգրադում կայացավ ՈւԵՖԱ-ի 49-րդ Կոնգրեսը։ Օրվա հիմնական հարցերից մեկը կազմակերպության Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր։ 55 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ընտրվեց ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ՝ չորս տարի ժամկետով։
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին 29 ՈւԵՖԱ-ի անդամներ։
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի ընտրված անդամները (4 տարի ժամկետով):
-
Գաբրիելե Գրավինա (Իտալիա)
-
Մարիան Կուստիչ (Խորվաթիա)
-
Արի Լախտի (Ֆինլանդիա)
-
Արմեն Մելիքբեկյան (Հայաստան)
-
Ֆրանկ Պաու (Նիդեռլանդներ)
-
Այվար Պոհլակ (Էստոնիա)
-
Հանս-Յոախիմ Վացկե (Գերմանիա)
Թեկնածուներ, որոնք չեն ընտրվել:
-
Բլան Դոմինիկ (Շվեյցարիա)
-
Կուլեշա Ցեզարի (Լեհաստան)
-
Պրոենսա Պեդրո (Պորտուգալիա)
-
Քվադերեր Հյուգո (Լիխտենշտեյն)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0